LifeStyle Առողջություն

Արդյունավետ դիետա՝ ընդամենը 15 օրում 13 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

 

Ավելորդ քաշի խնդիրը շատերին է անհանգստացնում և մարդիկ չեն խնայում միջոցները տհաճ ճարպաշերտերից ազատվելու համար: Սակայն իրականում կազմվածքը կարգի բերելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն: Մասնագետները հաճախ են նշում, որ որքան առողջարար սնունդ է մարդն օգտագործում այնքան առողջ է նա և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ մի փոքր ավելորդ քաշից ազատվելու դեպքում մարդն իրեն շատ ավելի լավ է զգում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դիետա, որը կօգնի ընդամենը 15 օրում ազատվել մինչև 13 կգ ավելորդ քաշից: Այս արդյունավետ դիետայի օգնությամբ կարելի է շատ արագ կարգի բերել կազմվածքը, բարելավել ինքնազգացողությունն ու բարձրացնել տրամադրությունը:

 

Դիետայի օրակարգը նախատեսված է 15 օրվա համար: Ընդ որում՝ դիետայի ընթացքում նախաճաշը մնում է անփոփոխ:

 

1-ին օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից), 2 հատ թխվածքաբլիթ (դիետիկ), սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի):

 

·         Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ կամ կեֆիր (մոտ 200 մլ):

 

·         Ընթրիքին՝ 2 հատ լոլիկ, 2 հատ խաշած ձու, 500 գրամ բանջարեղենային աղցան կամ պարզապես վարունգ, 2 հատ թխվածքաբլիթ:

 

2-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից):

 

·         Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ կամ կեֆիր (մոտ 200 մլ), 2 հատ թխվածքաբլիթ:

 

·         Ընթրիքին՝ 120 գրամ միս (ցանկալի է տավարի), 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ:

 

3-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից):

 

·         Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ (մոտ 200 մլ), բանջարեղենային աղցան:

 

·         Ընթրիքին՝ 120 գրամ միս, 1 հատ նարինջ, 1 հատ թխվածքաբլիթ, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):

 
4-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից):

 

·         Ճաշին՝ 120 գրամ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ:

 

·         Ընթրիքին՝ 120 գրամ միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, 1 հատ թխվածքաբլիթ:

 

5-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից):

 

·         Ճաշին՝ 200 գրամ շոգեխաշած ձուկ, 1 հատ լոլիկ, 1 կտոր թխվածքաբլիթ:

 

·         Ընթրիքին՝ 500 գրամ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, ոլոռ, կարտոֆիլ, սոխ և այլն), 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ:

 

Հարկ է հիշել, որ միսն ու բանջարեղենը պետք է պատրաստվեն առանց աղի կամ ընդամենը մի պտղունց աղով: 6-րդ ու 7-րդ օրերին անհրաժեշտ է դադարեցնել դիետան և շարունակել 8-րդ օրից՝ շարունակելով նույն կերպ:

 

Բացի այդ, այս դիետայի ընթացքում հարկավոր է հրաժարվել ալկոհոլից:

 

Այս դիետայի օգնությամբ ընդամենը 5 օրում կարելի է ազատվել 2-4 կգ ավելորդ քաշից, իսկ երկու օր տևողությամբ դադարից հետո անհրաժեշտ է 3 անգամ կրկնել դիետան: Այս կերպ կարելի է 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից: Բացի այդ, կարելի է ամեն օր սնվել այս սննդակարգի համաձայն և միայն երկուշաբթի օրերին սնվել այլ կերպ:

 

Երկուշաբթի օրերին հարկավոր է սնվել հետևյալ սննդակարգով.

 

·         Նախաճաշին՝ 2 բաժակ կիտրոնի հյութով ջուր:

 

·         Ճաշին՝ 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ, 1 հատ խնձոր ու 1 հատ թխվածքաբլիթ:

 

·         Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ ու 1 հատ թխվածքաբլիթ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing