LifeStyle Խորհուրդներ Հետաքրքիր Նորաձևություն և ոճ

Արեւելյան գեղեցկուհիների խորհուրդները. ինչպես գեղեցիկ սլաքներ նկարել

 

29112

Արեւելյան կանայք հատուկ ընդգծում են աչքերը. նրանք դեռեւս հազար տարի առաջ են սովորել իդեալական սլաք նկարել:

Սուրմա՝ հեղուկ սեւաներկի փոխարեն

Արեւելքի աղջիկները սլաք նկարել են սովորել ավելի վաղ, քան հեղուկ սեւաներկը կհայտնվեր: Նրանք դրա կարիքը չունեն էլ: Սուրման անհամեմատ ավելի է համապատասխանում այդ նպատակին. դա փափուկ, սեւ քար է, որը փոշի են դարձրել եւ վրան գերչակի յուղ են ավելացրել: Երբ խառնուրդը չորանում է, դրանից սուր մատիտ են պատրաստում, եւ սեւաներկը պատրաստ է:  Ի տարբերություն դրա հեղուկ նմանակի, դրանով հնարավոր է հրաշալիորեն ստվերագծել, իսկ կառուցվածքը մի քիչ ավելի փափուկ է եւ յուղոտ, քան կոպերի սովորական մատիտը:

Սլաքի երկարությունը

f758f2f9cf9256908308bc31236ac4b3

Արեւելյան սլաքը չափավորություն չի ճանաչում. դրա ծայրը  կարճ եւ համեստ չպիտի լինի: Դրան հակառակ, կատվային կորությունը եւ դեպի վեր` քունքերը ձգտող սլաքն աչքերը տեսողական առումով ավելի մեծ եւ արտահայտիչ են դարձնում: Այն աղջիկների համար, որոնք իրենց դեմքը ցույց չեն տալիս, դա հատկապես կարեւոր է. աչքերը պիտի տեսանելի լինեն: Բայց մեզ դիմահարդարման նման տեսակն ավելի շուտ հարմար կլինի երեկոյի համար:

Այսպես, սլաքը չպիտի ավարտվի աչքի ներքին անկյան հետ միասին. այն ավելի երկարացրու` ծայրն իդեալականորեն սրելով եւ թեթեւակի դեպի վեր թեքելով:

Մանրամասն ստվերագծում 

8edce9278eba7ba05016c4f874a9829b

Եվս մի կարեւոր պահ. արեւելյան սլաքները նման չեն դասական «հոլիվուդյան» տարբերակին: Եթե եվրոպացի կանայք դրանք հեղուկ սեւաներկով են նկարում` երկարությունը իդեալականորեն հավասարեցնելով, արաբական եղանակը սլաքը թեթեւակիորեն ծխապատելն է (իմիջիայլոց, սուրման հենց դրա համար է օգտագործվում):

Սլաք նկարելուց հետո փոքրիկ, կոշտ վրձին օգտագործիր ստվերաներկ քսելու համար. սլաքի ծայրերը խնամքով այնպես ստվերագծիր, որ այն ծխապատ լինի, բայց ձեւը չկորցնի:

Մշակիր ստորին կոպը 

785ae0d706260a063ee93daa82e80134_1

Դու հավանաբար նկատել ես, որ արեւելյան դիմահարդարումը երբեք ստորին կոպն առանց ուշադրության չի թողնում: Մեզ դա տարօրինակ եւ նույնիսկ  չափազանցված կարող է թվալ, բայց փաստը մնում է փաստ. ստորին կոպի մշակումը աչքերն ավելի է մեծացնում: Չնայած թվում է, թե արեւելյան աղջիկների աչքերն առանց այն էլ փոքր չեն:

Վուլգար տեսք չունենալու համար այս անգամ ոչ թե մատիտ օգտագործիր, այլ մուգ, փուխր ստվերաներկ:  Նուրբ վրձնի եւ ապլիկատորի օգնությամբ դրանք քսիր ստորին կոպին` աչքի արտաքին անկյունից մինչեւ միջին մասը, եւ վերին հատվածը ստվերագծիր քունքի ուղղությամբ:

Աղբյուրը

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing