Լրահոս

Արեւմուտքը գնում է Ղարաբաղի անկախացման ճանապարհով. Ռուսաստանը ոչինչ չի կարող անել

 

Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Արեւմուտքը գնալու է Ղարաբաղի «սուվերենացման» ճանապարհով: «Ռուսաստանն այդ հարցում ոչնչով օգնել չի կարող», ասել է նա:Այդ համատեքստում, նրա խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը դրվելու է Ռուսաստանի վրա:Ըստ ամենայնի, ռուսական փորձագիտական շրջանակներում սկսել են լրջորեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հնարավոր տարբերակները, որոնք կարող է առաջ քաշել Արեւմուտքը:

Դա ակտուալ է դարձել նախ եւ առաջ այն պատճառով, որ Ռուսաստանը չի կարողացել առաջ տանել կարգավորման իր տարբերակը եւ հայտնվել է քաղաքական փակուղում: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանն արդեն խնդրում է վերադառնալ մադրիդյան ու կազանյան սկզբունքներին, միայն թե Ռուսաստանը չզրկվի կարգավորման վրա ազդեցությունից:Դրա հավանականությունը մեծ է, եւ ռուս փորձագետները քննարկում են բոլոր տարբերակները: Տրոֆիմչուկը պնդում է, որ Արեւմուտքը գնում է Ղարաբաղի անկախության ճանաչման, իսկ Ռուսաստանը «ոչնչով օգնել չի կարող»:Ինչու՞ Ռուսաստանը չի կարող օգնել:

Ռուս փորձագետները փորձում են հիմքեր հիշել, որոնցով Ռուսաստանն «իրավունքներ ունի» Ղարաբաղի վրա եւ չի կարող սուվերենացում թույլ տալ: Խոսքը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի մասին է, որոնցով Ղարաբաղը 200 տարի առաջ Պարսկաստանից անցել է Ռուսաստանին: Ինչպես նշում է Ազատ Արշակյանը, Ռուսաստանը չի ցանկանում հիշել գլխավոր «հիմքի»՝ Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումը, որով Ղարաբաղը փոխանցվել է Ադրբեջանին: Թող Ռուսաստանը չեղյալ անի այդ որոշումը, եւ ղարաբաղյան խնդիրն ինքնըստինքյան կլուծվի, ասում է Ազատ Արշակյանը:Ղարաբաղի սուվերենացումը, որին կարող է դիմել Արեւմուտքը, կլուծի այդ խնդիրը եւ չեղյալ կանի Ղարաբաղյան հակամարտության պատճառը՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու Ստալինի որոշումը:

Հարցն այն է, թե Արեւմուտքը երբ կդիմի այդ լուծմանը եւ ինչ սահմաններում կճանաչվի Ղարաբաղի ինքնիշխանությունը:Մեկ այլ կարեւոր հարց կա՝ կարո՞ղ է Ռուսաստանը թույլ չտալ Ղարաբաղի սուվերենացում արեւմտյան երկրների կողմից: Մինչեւ այժմ Ռուսաստանը կարողանում էր համոզել Հայաստանին չընդունել Արեւմուտքի «նվերները»: Երեւանը ծուլորեն է արձագանքում ԱՄՆ նահանգների կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը, 44 նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, «սուվերեն էներգետիկայում» միլիարդավոր դոլարների ներդրումների մասին Վաշինգտոնի առաջարկներին:

Երեւանը կարո՞ղ է նույն կերպ «չնկատելու» տալ Ղարաբաղում սուվերենացումը, եթե դա տեղի ունենա:Ռուսաստանը ռազմական գործողությունները կինտեսիվացնի՞, եթե Արեւմուտքը որոշի սուվերենացնել: Իզուր չէ, որ Տրոֆիմչուկն ասում է, որ անխուսափելի պատերազմի մեղքը դրվելու է Ռուսաստանի վրա:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing