Լրահոս

Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ Արարատի ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ 70-ամյա ինքնազգացողությունը վատացած պապիկին հայտնաբերել են «Չայնիի» ձորում

 

ed310c42b60df31f55b032886f3145b0

shamshyan.com — Այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները՝ քաղաքացիների օգնությամբ, Կոտայքի մարզի՝ հայտնի «Չայնիի» ձորում հայտնաբերել են Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 70-ամյա Պարույր Եթիմյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 24-ին Պ․ Եթիմյանի որդին դիմել է ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել, որ հայրը առավոտյան ժամը 9-ին դուրս է եկել տնից, գնացել անհայտ ուղղությամբ։ Նույն օրը ոստիկանության Արարատի բաժնի պետ՝ Սևան Քոչարյանի կողմից ստեղծվում է օպերատիվ խումբ։ Ոստիկանները գրեթե ողջ գիշեր աշխատանքներ են կատարել և պարզել, թե վերջին անգամ որտե՞ղ են տեսել ծերունուն և ամեն անգամ նշված վայրերը մեկնելով պազել են, որ ծերունին այդտեղից գնացել է։ Այսօր առավոտյան որոնողական աշխատանքները շարունակվել են տաքսիստների շրջանում, և Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել, որ պապիկը տաքսով ուղղություն է վերցրել դեպքի Երևանի կողմ։ Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզում են, որ տաքսու վարորդը պապիկին իջեցրել է «Արծվի» արձանի մոտ։ Սկսում է փնտրողական աշխատանքները «Արծվի» արձանից մինչև «Չայնիի» տարածք։ Արարատի ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ, ինչպես նաև որոնվողի հարազատները մի քանի ժամ ոտքով «սանրում են» այդ ամբողջ տարածքը և «Չայնիի» ձորում հայտնաբերում են պապիկին ինքնազգացողությունը վատացած վիճակում ու անմիջապես տեղափոխում են հիվանդանոց։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am