Լրահոս

Առեղծվածային ինքնասպանություն Երևանում. մոր թաղման օրը 61-ամյա որդին ատրճանակով ինքնասպան է եղել

 

ffcbeed4bd5ba9ca143d8613d5288f16

Shamshyan.com — Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այդ օրը, ժամը 22:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Թորոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:10-ի սահմաններում Վերֆելի փողոցի թիվ 18 տանը իր մոտ եղած «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով ինքնասպանություն է գործել 61-ամյա Ռաֆիկ Սահակյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սահակյանի կինը և երեխաները բնակվում են Միացյալ Նահանգներում, իսկ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ նա հողին է հանձնել մոր աճյունը: Ոստիկաններն ու քննիչները առգրավել են նաև ատրճանակն ու փամփշտակալը, որի մեջ կային պարկուճներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...