good-banner
Լրահոս

Առեղծվածային ու ողբերգական դեպք Վարդենիս քաղաքում. պայթյունի հետևանքով 32-ամյա երիտասարդը տեղում մահացել

 

d726afcdab5e59d0bbda3adaa8fa24d6

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս քաղաքի Վ. Արզոյան փողոցի տներից մեկի տնակ-խորդանոցում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը տեղում մահացել է:

Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել նաև փլուզում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing