Արևածաղկի սերմերի վտանագավոր հատկությունների մասին
Արևածաղկի սերմերը կարևոր են օրգանիզմի համար:Սակայն օգտակար են հում սերմերը։ Բովված սերմերը ունեն վտանգավոր հատկություններն :
Ատամներ. Ատամի էմալին վնաս է հասցնում՝ առաջացնելով պաթոլոգիական մաշվածություն, որը և էսթետիկ տեսակետից գեղեցիկ չէ և կարող է դառնալ ատամի կորստի պատճառ։ Ատամների արանքներում մնացած փոքր հատվածները, որոնք հնարավոր է չմաքրվեն խոզանակով , կարող են կարիեսի առաջացման պատճառ հանդիսանալ։
Այրոց. Այն կարող է այրոց առաջացնել, ստամոքսա-աղիքային լուրջ խնդիրներ հանգեցնել:
Սիրտ. Սերմերի մեջ կարող է կադմիում լինել, ինչը վատ ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա: Վերջապես, նրանք բացասական են անդրադառնում ձայնալարերի վրա: Դուք, գուցե, ոչինչ չեք նկատում, բայց երգիչներին թույլ չի տրվում արևածաղկի սերմեր օգտագործել:
Ոսկորներ. թունավոր մետաղ կադիումը, որը կարող է լինել արևածաղկի սերմի մեջ, քայքայում է երիկամներն ու ոսկրային հյուսվածքը:
