good-banner
Հորոսկոպ+

Արևելյան հորոսկոպ 2016 (հրե կապիկի տարի)

 

arevelyan horoskop 2016

Այս տարին արևելյան հորոսկոպով Կարմիր Կրակե (հրե) Կապիկի տարի է: Այս տարին ճամփորդությունների, արկածների և երբեմն նույնիսկ անիմաստ գործողությունների տարի է: Հենց այս հատկանիշներն են բնորոշ այս տարում ծնվածներին: 1896, 1956, 2016:

Տարվա խորհրադանիշ կապիկը իր ենթականերին տալիս է առողջություն, հետաքրքրասիրություն, սրամտություն, գիտելիքի ձգտում, սեր սպորտի հանդեպ, լավատեսություն, փառասիրություն և գումար վաստակելու կարողություն:

Կրակե կապիկի տարում ծնվածները տարբերվում են մյուս կապիկներից իրենց որոշակի աննրբանկատությամբ, համառությամբ և նույնիսկ ցավագին ձգտմամբ դեպի լիդերության: Այս մարդկանց կարելի է անվանել նաև ագրեսիվ: Միևնույն ժամանակ նրանք շատ աշխատասեր են, եթե որոշակի ուղղություն որոշեն կհասնեն անասելի բարձունքների: Այս նշանի մարդիկ երազկոտ են և հավատարիմ: Իսկ թե ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպին այս տարի՝ հիասթափություն, թե հաջողություն, կարդացեք առանձին հատվածներում:

1 arnet-2016

Առնետ
Տարին առնետին խոստանում է միայն դրական էմոցիաներ: Նա կուրախանա և կտոնի: Նախկինում սկսած բոլոր ձեռնարկումները կտան իրենց պտուղները: Այս տարի առնետն իրոք երջանիկ կդառնա: նա ձեռք կբերի հոգեկան հավասարակշռություն և խաղաղություն: Առնետի կյանքում ոչ մի անկանխատեսելի բան չի սպասվում:

2 cul-2016

Ցուլ
Նրանց համար տարին այնքան էլ բարենպաստ չէ: Ողջ տարի նրան կճնշեն վատ կանխազգացումներն ու վատ մտքերը: Այն ցուլերի համար, ովքեր չեն սիրում անսպասելիություններ, այս տարին կլինի իսկական փորձություն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նա իրավունք չունի հուսահատվելու: Եթե խուճապի չմատնվի, ապա կհաջողացնի խուսափել տհաճություններից:

3 vagr-2016

Վագր
Այս տարի վագրի բոլոր ուժերը կկենտրոնացվեն նորարարական գաղափարների վրա: Նա կհավատա, որ եթե ցանկանա, ապա հնարավոր է ամեն ինչ: Չնայած նրա աշխատասիրությանը և համբերատարությանը, վագրին միշտ չէ որ կուղեկցի հաջողությունը իր նոր գործերում: Կապիկը այնքան էլ լավ չի ընդունում այս նշանին և նրա համար անընդհատ տհաճ անակնկալներ է պատրաստում, հատկապես այնտեղ, որտեղ դրանց չեն սպասում:

4 chagar-2016

Ճագար
Նա իրեն կդրսևորի շատ իրատեսորեն: Նա զուր հույսեր չի փայփայի և երկնքից աստղեր չի բռնի: Նա իր հույսը կդնի միայն իր վրա: Այդ ճիշտ պահվածքը թույլ կտա նրան անցկացնել հանգիստ և առանց հիասթափությունների տարի: Այս տարի լավ կլինի, որ ճագարը չփորձի խառնվել ուրիշների վեճերին, չփորձի խաղաղեցնել նրանց, այս տարի դա նրա դերը չէ:

5 vishap-2016

Վիշապ
Վիշապը քննադատությունների նկատմամբ հանդուրժող չի լինի: Տարին անհաջող կլինի նրանց համար, ովքեր սովորում են, կամ կատարում են ուրիշների հրամանները: Վիշապը չի դիմանա կապիկի քմահաճություններին և կարող է ընկնել տհաճ իրավիճակների մեջ: Միայն խորը համբերությունը կօգնի հաղթահարել տարին: Արժե հանգիստ ընդունել այլոց կարծիքները և ագրեսիվորեն չարձագանքել:

6 oc-2016

Օձ
Հետաքրքրասեր օձը իրեն կդրսևորի ըստ իրավիճակի: Տարին կարող է տարբեր լինել: Օձը հաստատ իրեն չի զսպի ինչ-որ հետաքրքիր բաների մեջ քիթը չմտցնելու և ուրիշների կյանքին խառնվելու համար: Երբեմն դա կարող է նրա քթից գալ: Օձը պետք է զգույշ լինի արտահայտվելիս: Նրան ոչ ոք չի մեղադրի հիմարության մեջ, բայց այս սարկազմը նրան չի զարդարի:

7 dzi-2016

Ձի
Ձիուն սպասվում է խաղաղ տարի: Նրա դիվանագիտական հատկանիշների շնորհիվ նա կկարողանա ջրից չոր դուրս գալ ցանկացած իրավիճակում: Կապիը հարգում է այս նշանին և նրա համար տհաճ անակնկալներ չի պատրաստել: Չարժե, որ այն ամենը ինչ կատարվի այս տարի, ձին լուրջ ընդունի: Սիրո և ձեռքի առաջարկը հարսանիքի չի բերի, իսկ պլանավորված ճամփորդությունը չի կայանա: Արժե այդ ամենին փիլիսոփայորեն վերաբերվել և անհաջողությունները իրենք իրենց կգնան:

8 ayc-2016

Այծ
Այս տարի այծի համար ընտանեկան տարի է: Այս տարին նրա համար, ոչ մի բանով աչքի չի ընկնի, դա էլ հենց երևի լավ է: Այծը կաշխատի մասնակից լինել հասարակական կյանքին և լուրջ չընդունել խնդիրներն ու մանր տհաճությունները: Այծի համար այս տարվա ամենավատը կլինի այն, որ նրան ոչ ոք չի նկատի: Կապիկը այս տարի այծին հատկացրել է բոլորին օգնող, աննկատ բարի փերիի դեր:

9 kapik-2016

Կապիկ
Կին՝
Կարմիր կրակե կապիկի տարին կսկսվի 2016 ի փետրվարի 8ին և կավարտվի 2017-ի հունվարի 27-ին: Կանանց և աղջիկներին, ովքեր ծնվել են կապիկի տարում, այս տարին կբերի հաջողություն: Շատերը ոչ միայն կընդունվեն շրջապատում, այլ նաև կդառնան հայտնի, հատկապես միջին տարիքի կանայք: Տարին նրանց համար կլինի հոգաշատ և խառնաշփոթ: Այն նաև կնվիրի հաջողություն աշխատանքում և երեխաների դաստիարակության հարցում: Արժե հետևել առողջությանը և զգուշանալ սիրելիի հետ հարաբերությունների սառեցումից:

Տղամարդ՝
Նրանց համար տարին կարող է դառնալ յուրահատուկ, բայց հաջողություն այն կբերի նրանց, ովքեր ունեն որոշակի նպատակներ, ձգտումներ և աշխատասիրություն: Խաղամոլներին, արկածախնդիրներին և խարդախներին ֆորտունան այս տարի չի ժպտա: Տղամարդկանց արժե զինվել համբերությամբ՝ տարվա վերջում նրանց սպասվում է գլխապտույտ հաջողություն, բայց շատ աշխատանքի պատճառով հնարավոր է ձեռք բերեն ներվային հիվանդություններ: Արժե հետևել սրտին, զարկերակային ճնշմանը և պաշտպանվել ցրտից: Կանանց հետ հարաբերությունները կլինեն հարթ: Տարին շատ անակնկալներ կմատուցի, հնարավոր է նույնիսկ անհարմար վիճակի մեջ ընկնեք:

10 aqlor-2016

Աքլոր
Իր բնույթով խիստ աքլորը այս տարի առավել կձգտի պնդել իր օրենքները: Նա կճնշի հարազատների և իր թույլ օղակ հանդիսացող ենթակաների վրա: Բայց միևնույ ժամանակ աքլորը հանուն իր մտերիմների իրեն կզոհի, սիրելիի համար նույնիսկ անսովոր խիզախությու կդրսևորի, եթե դրա կարիքը լինի:

11 shun-2016

Շուն
Շունը այս տարի պատրաստ կլինի ամենածանր փորձություններին: Նա իր շատ գործերում անհաջողություն կունենա, բայց տարեվերջում ասես վերածննդի նման ամեն բան կսկսվի նորից: Շունը իր բոլոր գործերը կանի առանց երկար մտածելու, ինչի հետևանքով արդյունքները կլինեն սպասվածից վատ:

12 xoz-2016

Վարազ
Այս տարի վարազը ինչ էլ որ անի, կանի էնտուզիազմով: Բոլոր գործերը աշխատավայրում և տանը կլինեն գերազանց: Կարիեռայի վերելք կլինի, հնարավոր է պաշտոնի բարձրացում: Այս տարի վարազը կարող է հանդիպել իր երկրորդ կեսին: Տարին վարազի համար կլինի անհոգ և կենսուրախ: Հորիզոնում խնդիրներ չեն երևում, իսկ դա կարևորն է:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am