Լրահոս

Արգամ Աբրահամյանը ստացել է ավելի քան 33 հազար ձայն. նախնական տվյալներ

 

Խորհրդարանական ընտրություններին կարևոր է նաև ռեյտինգային թեկնածուների հավաքած քվեները։ Ստորև կներկայացնենք ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներից մի քանիսի հավաքած ձայները՝
 
Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանն առաջատարն է` նախնական 27.000 քվեով: Այս մասին տեղեկանում ենք Մարիա Բարաղամյանի էջից։ Մեկ այլ թեկնածու՝ Միհրան Պողոսյանը, հավաքել է 20.000 ձայն, հաղորդում է «Քեթրին» Հ/Կ-ի էջը։
 
Թիվ 5 ընտրատարածքում` Արարատի մարզում, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ձայների բացարձակ մեծամասնությամբ առաջատար է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նրա օգտին քվեարկել է 33 779 մարդ:
 
Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սեյրան Սարոյանը 21834 ձայն է հավաքել, Նահապետ Գևորգյանը` 18752: Ռեյտինգային մյուս թեկնածու`Ալեքսանի Պետրոսյանի օգտին քվեարկել են 8741 ընտրող: Առաքել Մովսիսյանի օգտին քվեարկել է 6564 անձ: Այս մասին տեղեկանում ենք newsbook.am-ից։
 
Երևանի 4 ընտրատարածքներում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առավել շատ ձայներ հավաքած թեկնածուներն են՝
 
Թիվ 1 ընտրատարածք Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն
Ռոբերտ Սարգսյան 24536
Միհրան Պողոսյան 18076
 
Թիվ 2 ընտրատարածք Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն
Արման Սահակյան 13828
Արտակ Սարգսյան 10878
Արթուր Գևորգյան 9509
 
Թիվ 3 ընտրատարածք Շենգավիթ, Մալաթիա Սեբաստիա
Սամվել Ալեքսանյան 34155
Արայիկ Հովհաննիսյան 17714
 
Թիվ 4 ընտրատարածք Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ
Հակոբ Բեգլարյան 25682
Հարություն Կարապողոսյան 18505


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing