Լրահոս

Արգամ Աբրահամյանի գաղտնիքը

 

14516612_332850337053410_6803699788281582791_n-300x215

Երեկ՝ Արտաշատի գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Արտաշատի քաղաքապետը իր հայտարարությունում նշել էր.«Երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, ես որոշում եմ կայացրել Արարատի մարզում` վարկանիշային ընտրակարգով, պատգամավորության թեկնածու առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է առավել լայն լիազորություններ խորհրդարանին եւ, ըստ այդմ, առավել մեծ հնարավորություններ՝ հաղթահարելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները»,-հայտարարել էր Արգամ Աբրահամյանը։

Արգամ Աբրահամյանը իսկապես կարող գործիչ է Արարատի մարզում: Լինելով Հովիկ Աբրահամյանի որդին նա այնուամենայնիվ  կարողացել է իր՝ որպես առանձին գործչի, կերպարը կերտել: Երկու տարի է ինչ ընտրվել է Արտաշատի քաղաքապետ, բայց հասցրել է բավական լայնածավալ աշխատանքներ իրականացնել քաղաքում: Նա քաղաքի կառավարման նոր մշակույթ բերեց Արտաշատ: Քաղաքի բնակչությունը ի դեմս քաղաքապետի սկսեց տեսնել իր խնդիրներով մտահոգ մարդու:

Արգամ Աբրահամյանը կարողացավ վերջին երկու տարիներին ապացուցել, որ ինքը հանրային գործիչ է և չի խուսափում մարդկանց հետ շփվելուց: Նա բաց է արտաշատցիների հետ շփվելիս, քանի որ չկա որևէ հարց, որի լուծման հնարավորություն ունեցել է, սակայն լուծում չի տվել դրան: Նա ամեն շաբաթ, անձնապես հանդիպում է մի քանի տասնյակ քաղաքացիների հետ, տեղում լսում նրանց խնդիրները, հաճախ դրանց լուծում տալիս:

Շատերը փորձում են մարզում Արգամ Աբրահամյանի բարձր վարկանիշը բացատրել նրա հոր՝ Հովիկ Աբրահամյանի գործոնով, սակայն այդ հանգամանքը չէ, որ նրան որակավորում է. Արտաշատի քաղաքապետի հաջողության գաղտնիքն այն է, որ նա ունակ է մարդկանց լսել ու շատ խոսելու փոխարեն գործել:

Արտաշատի մամուլի կենտրոն

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing