Լրահոս

Արգամ Աբրահամյանի շտաբը հերքում է

 

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հովիկ Աբրահամյանը որեւէ ձեւով ներգրավված չէ Արգամ Աբրահամյանի շտաբի աշխատանքներում, նա չի մասնակցում ընտրարշավին, առնչություն չունի ընտրությունների անցկացման ընթացակարգերի հետ»:
Երեկ այդպիսի գրություն ենք ստացել Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբից: «ՀԺ»-ն իր նախորդ համարում գրել էր, որ ստացած տեղեկությունների համաձայն, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում: «Իրականում Արգամ Աբրահամյանի շտաբի պետը Աբրահամյանն է, բայց նրա անունը Ռուբեն է: Արգամ Աբրահամյանի շտաբի պետը Ռուբեն Աբրահամյանն է, որը ոչ վաղ անցյալում մարզի ղեկավարն էր՝ մարզպետը»,- պնդում է Արգամ Աբրահամյանի շտաբը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara