Լրահոս

Արգամ Աբրահամյանն անտերությա՞ն է մատնել իր թիկնապահին. Գեղամ Հակոբյանը կալանավորվել է

 

Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրեն Գեղամ Հակոբյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի թիկնապահներից է, կալանավորվել է: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը:

Գեղամ Հակոբյանը նախորդ շաբաթ ձերբակալվել էր ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով:

Պաշտոնապես բացատրվում էր, որ Արգամ Աբրահամյանի թիմակիցը 2016 թ. մարտի 6-ից մինչեւ 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ-ում հաշվառվելու եւ զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որեւէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ։

Այս ձերբակալությունը հետաքրքիր էր նրանով, որ տարիներ շարունակ նման գործունեություն ծավալած անձը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել միայն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց վարչապետի պաշտոնը, իսկ նրա որդին ընտրություններում առաջադրվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:

Գեղամ Հակոբյանի եղբայրը մեր նախորդ զրույցում ասել էր, որ իր կարծիքով եղբոր ձերբակալությունը կապված է Արգամ Աբրահամյանին աջակցելու հետ: «…Եղբայրս Աբրահամյանի հետ «պտտվում» ա, հիմնականում էս ընտրարշավների ժամանակ եղբայրս ա իր կողակիցը…Ինձ թվում է՝ էս ընտրությունների հետ կապված բան է, ինքը որ «Բարգավաճ» է, նրանք «Հանրապետական» են եւ այլն: Եթե ինչ-որ խնդիր կար՝ մինչեւ այս կարող էր լինել, ոչ թե էս ընտրությունների արանքում: Իրականում այդ գիշերային ակումբն իրենը չի, ուղղակի վարձակալել, աշխատացրել է»,- ասել էր Ալբերտը՝ հավելելով, որ իր իմանալով  Աբրահամյանները զբաղվում են եղբոր հարցով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armtimes.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara