Լրահոս

Արգամիչի ու Սարգսյանի միջև պայքարը սրվում է. ո՞ւմ համար

 

սերժ և հովիկ

hayeli.am-Երեկ խորհրդարանը փայլեց իր ողջ հմայքով: Հասարակությունը հրճվում էր Նիկոլ Փաշինյան, Հեղինե Բիշարյան, Նաիրա Զոհրաբյան, մեղմ ասած, բանավեճն իհարկե, աչքի էր զարնում էթիկայի տեսակետից:

Խորհրդարանում, կին, թե տղամարդ քաղաքական գործիչ չպետք է առանձնանան նման կեցվածքով: Մյուս կողմից, ոչ իշխանական թևի կին պատգամավորների ելույթներին և հայտարարությունների իշխող հանրապետականի «գողական», հեգնական հակադարձումներն էլ են բավական տհաճ, մանավանդ, եթե հնչած քննադատություններում կա ռացիոնալ հատիկ, և կարելի է բարձրացված խնդիրների լուծմանը պատասխանել, ոչ թե կին պատգամավորի հեգնել:

Ինչևէ, երեկվա «շոուն», սակայն, ուներ ավելի խորքային պատճառներ: Բացի նրանից, որ կարելի է զվարճանալ, արժե հասկանալ, թե ինչու՞ են իրենց նման ձևով պահում առանձին պատգամավորներ:

Իրականում իշխանության ներսում պայքարը ժամանակ առ ժամանակ սրվում է բավական լրջորեն, իսկ դրա դրսևորմանն ականատես է դառնում հասարակությունը:

Իշխանության ներսում գոյություն ունի երեք թև` Սերժ Սարգսյանինը, վարչապետ Հովիկ Աբրահամյանինը և իշխանական երիտասարդական թևը, որն էլ երբեմն իր խաղով երկու թևերին է հակադրվում:

Իշխանական ներսում, երբեմն, լարումն այնքան մեծ է լինում Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան դաշտում, որ դա հնարավոր է ձեռնտու լինի երրորդին: Հովիկ Աբրահամյան-երիտասարդական թեև լարումն էլ, վստահաբար` Սերժ Սարգսյանին թևին:

Այս ամենը նախ վկայում է, Հայաստանում իրական քաղաքական դաշտի չգոյության մասին, իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի բացակայության մասին: Նման իրավիճակը կարծես, պարարտ հող է, հենց իշխանական տարբեր ճյուղերի պայքարի համար: Այդ է պատճառը, որ մենք հաճախակի սկսում ենք բախվել Սարգսյան-Աբրահամյան թևերի բախմանը Ազգային ժողովում:

Որ իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանն ունի իր թևը, խորհրդարանում իր ուժերը, դա վկայում է այն մասին, որ ոչ ոք ոչնչից երաշխավորված է: Վախը, որ քաղաքական դաշտում ազդեցությունը կարող է վերանալ մեկ ակնթարթում, ստիպում է բոլորին հենարաններ ունենալ, որպեսզի ամուր դիրքերը պահպանել: Այդ ճանապարհին մյուս թևը` Սերժ Սարգսյանի և երիտասարդներինը, նպատակ է դնում` հիշեցնել, թե ով, ով է…

Դատելով, թե Նիկոլ Փաշինյանի, թե Հեղինե Բիշարյանի ու Նաիրայի Զոհրաբյանի ելույթներին, ամեն ինչ հաստակ է դառնում: Նիկոլ Փաշինյանը չի «հարվածում» Սերժ Սարգսյանին, թեև քննադատում է իշխանությանը, չի խնայում Հովիկ Աբրահամյանին ծառայող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ականներին: Վերջիններն էլ չեն խնայում Սերժ Սարգսյանին ու երիտասարդ իշխանականների ազդեցության տակ գտնվող Նիկոլ Փաշինյանին:

Ու այսպես շարունակ…

Մենք դեռ հաճախ ենք տեսնելու դաժան պայքարի տեսարաններ: Սցենարը շատ պարզ է. ներքին գզվռտոցը հանգեցնում է հրապարակային «հակադարձումների»:

Իշխանության համար պայքարն, այսպիսով, ի ցույց է դրվում իր ողջ «փայլով» ու «հմայքով»:

Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing