good-banner
LifeStyle Առողջություն

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին ախտանշանները

 

6c2a831be4fff0f9c8ecbb539b3ffc47-thumb

Որքան էլ որ սարսափելի է հնչում, բայց արգանդի վզիկի քաղցկեղի նախնական ախտանշանների ու վաղ փուլերի դեպքում կանայք ոչ մի լուրջ անհանգստություն չեն ունենում, միչև իրավիճակը չի դառնում կյանքի համար վտանգավոր: Ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն տարածվում է և դառնում էլ ավելի վտանգավոր: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է պարբերաբար անցնել բուժզննում, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ախտորոշել կանանց վերարտադրողական օրգանների աշխատանքի ցանկացած խանգարումը: Հատուկ քսուքի բջջաբանական անալիզը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի չարորակ բջիջները:

 

Սակայն, բացի ստանդարտ անալիզից, անհրաժեշտ է նաև իմանալ արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշանները:

 

1.      Անկանոն հեշտոցային արյունահոսությունները. շատ կանայք ուշադրություն չեն դարձնում այս խնդրին և շատ իզուր: Այս արյունահոսությունները կարող են առաջանալ դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում կամ սեռական ակտից հետո: Դա կարող է լինել աննշան, բավական թանձր արյունոտ արտադրություն: Բացի այդ, դաշտանային արյունահոսությունը նույնպես կարող է ընթանալ ավելի ծանր ու երկար: Արգանդի վզիկի քաղցկեղի կամ շատ այլ խնդիրների հիմնական ախտանշանը հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ նկատվող հեշտոցային արյունահոսությունն է:

Գոյություն ունի հեշտոցային արտադրության մի քանի տեսակ, որոնք կարող են լինել քաղցկեղի վաղ ախտանշանները: Դրանք կարող են լինել շագանակագույն, ջրիկ, գարշահոտ կամ արյան երանգով:

 

2.      Ցավը կոնքի հատվածում. սեռական ակտի կամ որևէ այլ ժամանակ կոնքի հատվածում ցավը կարող է լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշան: Բացի այդ, սա նաև կարող է լինել արգանդի վզիկում անոմալ փոփոխությունների նշան:

 

3.      Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլի ախտանշանները. Ստորև բերված ախտանշանները կարող են պայմանավորված լինել արգանդի վզիկի անտեսված քաղցկեղով.

 

·         կոնքի ցավը,

·         խնդիրներ պետքարան գնալու հետ՝ անանցանելիության պատճառով,

·         մեկ կամ երկու ոտքերի այտուցվածությունը,

·         հոգնածությունը,

·         քաշի կորուստը

 

Ի՞նչն է էլ ավելի վտանգում առողջությունը

 

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն գործոնները, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը կամ ազդել արդեն իսկ ի հայտ եկածի վրա.

 

·         սեքսը տարբեր զուգընկերների հետ,

·         առաջին սեռական ակտը շատ երիտասարդ տարիքում,

·         սեքսը այն տղամարդու հետ, ում նախկին զուգընկերուհին տառապում էր արգանդի վզիկի քացկեղով,

·         ծխախոտը,

·         թույլ իմունային համակարգը:

 

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը զգուշացնում է, որ բոլոր այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև վարակով, սակայ դա չի նշանակում, որ կարելի է անտեսել դրանք: Վերոնշյալ ցանկացած ախտանշանի դեպքում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

med.tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing