Լրահոս

Արգելել եմ զոհված զինվորների մայրերին քարոզարշավիս մասնակցել. Միհրան Պողոսյան

 

«Վատ եմ զգում, որ քարոզարշավի շրջանակում զոհված զինծառայողի մոր ելույթը համարվեց իմ կողմից PR քայլ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԴԱՀԿ նախկին պետ թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը։

«Ես վատ եմ զգում, որ դա կարող է այսպես մեկնաբանվել, երբ մարդիկ ցանկանում են շիրենց կարծիքն արտահայտել կամ շնորհակալություն հայտնել։ Ես վատ եմ զգում այն լրատվամիջոցների փոխարեն, որոնք այդ ամենը վերագրեցին որպես PR քայլ։ Այդ կանայք հիմա էլ են շատ ուզում գալ, բայց ես արգելել եմ նրանց, քանի որ տեսնում եմ, որ որոշակի լրատվամիջոցներ օգտվում են այդ հանգամանքից»,-ասել է ԴԱՀԿ նախկին պետը:

Անդրադառնալով իր ահռելի ունեցվածքին՝ Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ այդ ձեռք է բերել մինչև ԴԱՀԿ պետի պաշտոնը ստանձնելը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara