«Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես կհետաձգվի. փողեր են մսխվել

77

aysor.am — Սփյուռքի նոր նախարարը բացահայտել է, որ շռայլություններ են եղել նախարարության տարբեր ծրագրերում:

«Օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր, թե՞ ինչ», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը շեշտեց, որ եկել են ծրագրերը ժամանակավորապես հետաձգելու որոշմանը: Նա ընդդծեց՝ կասկածներ ունի, որ փողեր են մսխվել:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ըմբռնումով են մոտենում այն ծնողների մոտեցումներին, ովքեր կդժգոհեն, որ արդեն իսկ ավիատոմսեր են գնել իրենց երեխաների համար, որպեսզի գան Հայաստան:
«Սակայն այն ամենը, ինչ մենք անում ենք, նաև միտված են նրան, որ եթե այսօր նրանք կկրեն որոշակի նեղություն, սակայն վաղը հպարտ, բաց ճակատով կգան ու կմասնակցեն մեր մյուս ծրագրերին՝ վստահ լինելով, որ ամեն մի դրամ, որ ծախսվել է մեր նախարարությունից, առանց ուռճացված թվերի է եղել՝ նպատակադրված, բաց: Կհասկանամ այն մի քանի հարյուր մարդկանց, ովքեր գնել էին ավիատոմսերը, սակայն մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, ծրագրերը, որ ժամականակավորապես հետաձգվում են, բարելավվելու են», — նշեց Մ.  Հայրապետյանը:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache