good-banner
LifeStyle Լրահոս Հայտնիներ

Արքայադստեր զգեստ, թագ ու կախարդական փայտիկ. Քիմ Քարդաշյանը դստեր 3- ամյակը նշել է «Դիսնեյլենդում» (լուսանկար)

 

tert.am

AAAAAAAA

Արևմտյան շոու բիզնեսի ամենաազդեցիկ զույգերից մեկի` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը` Նորթը, հունիսի 15-ին նշել է ծննդյան 3-ամյակը, ինչի մասին հայտնում է celebritybabies.people.com կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ քմահաճ աղջնակի ցանկությամբ ծննդյան տոնը կազմակերպվել է «Դիսնեյլենդ»-ում` Քիմի ու նրա ավագ քրոջ` Քորթնի Քարդաշյանի ջանքերով:

660x620_Quality100_017d4007388fe7db25161436211c9fa9

 

Հատուկ այս առիթով Նորթը կրել է իսկական արքայադստեր զգեստ, թագ ու կախարդական փայտիկ:
Համապատասխան լուսանկարը Քարդաշյանը հրապարակել է Instagram-ի իր էջում ու շնորհակալություն հայտնել «Դիսնեյլենդ»-ին` դստեր երազանքի տոնը կազմակերպելու համար: Հայտնի է, որ Նորթն օգտվել է իր սիրած ատրակցիոններից ու հիանալի ժամանակ է անցկացրել:
Նշենք, որ Քադաշյանի ու Ուեսթի դուստրը վաղ հասակից սովոր է ճոխ ապրելակերպին: Նա կրում է աշխարհի ամենահեղինակավոր նորաձևության տների (Balmain, Roberto Cavalli, Hermes , Oscar de la Renta, Saint Laurent, Givenchy) արտադրանքը, ինչպես նաև իր աստղային մայրիկի օրինակով ունի սեփական ոճաբանը, վարսահարդարն ու մատնահարդարը, որոնց ծառայությունների դիմաց ծնողներն ամեն ամիս վճարում են 5.000 դոլար:

SSSSSSS

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing