Արման Մկրտումյանի ամառանոց ներխուժածներից երրորդը Յուվեցի Կարոյի թիկնապահն է եղել

191

Նոր մանրամանսեր են հայտնի դարձել Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման մասին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեք հարձակվողներից երրորդը, որին որոնում են Մարմարաշեն գյուղի բնակիչ 49-ամյա Գագիկ Դ.-ն է, որը հարձակման մասնակիցներից նախկին ոստիկան Մայիս Մկրտչյանի աներն է եւ երկար տարիներ աշխատել է որպես ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։ Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Բացի այդ, աղբյուրի տվյալներով, Արման եւ Գոռ Մկրտումյանների կողմից վնասազերծված Հովհաննես Ռիժենկոն, ով 15 տարուց ավելի է բնակվել է Ռուսաստանում, նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում: Երբ նրան աշխատանքից հեռացրել են, նա մեկնել է ՌԴ ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache