Արման Սահակյանը 100 դրամով հեռուստացույց և 500 դրամով համակարգիչներ է վաճառում

0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքից NEWSPRESS.am-ը տեղեկանում է, որ վարչությունը «լուրջ» բիզնեսով է զբաղված:

Վարչապետի՝ չինովնիկի կարգավիճակից դուրս գալու հորդորից հետո, մաեստրոյի որդին՝ վարչության պետ Արման Սահակյանը, լծվել է գործի փայլուն կատարմանը:

Հրապարակված վերջին ինֆորմացիայի համաձայն՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցը վաճառքի է հանել Երևանի Ա. Ղարիբյանի անվան հ. 142 դպրոցի գույքը:

Մասնավորապես, վաճառքի է հանվել 2003 թվականի համակարգիչ/IBM, որի արժեքը գնահատված է 1500 դրամ: Ցուցակում տեղ է գտել նաև 1998 թվականի համակարգիչ՝ Pentium 1, 2 արժեքը՝ 500-ական դրամ և համակարգիչ Pentium 4՝ 1500 դրամ:

Սա դեռ ամենը չէ. Արման Սահակյանը վաճառում է նաև 100 դրամ արժողությամբ, ըստ գնահատման՝ անսարք, հնաոճ, բարոյապես մաշված hեռուստացույց «ТЕМП»:

Այս ցուցակը բավականին մեծ է և տարողունակ: Ինչպես երևում է, Արման Սահակյանի վրա ազդել են վարչապետի դիտողությունները և իր կարիերայի գիծը սկսել է փոխել մանրուքներից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache