Լրահոս

Արման Սահակյանի շտաբում կինը հանկարծամահ է եղել

 

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ժամը 15․45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կա կնոջ դի։ Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են հանկարծամահ եղած 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին։

Հայտնի է, որ նշված վայրը այս օրերին դարձել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախընտրական շտաբը։ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ նշված հասցեում հանկարծամահ է եղել 1940թ․ ծնված Սուսաննա Հարությունյանը։

Թե որքանով դա կապ ունի ընտրությունների հետ՝ ոստիկանությունից չկարողացան պարզաբանել։ Այլ մանրամասների նրանք չէին տիրապետում։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara