Արմատ երազում (երազահան)

45

Արմատը դա կյանքի խորհրդանիշն է, բարության և չարության սկիզբը:

Երազում տեսնել արմատները նշանակում է ձեր գործերի բարելավում, փոխհամաձայնության ձեռք բերում:

Եթե դրանք դնում եք հողի մեջ, ապա շահույթ կստանաք:

Եթե երազում արմատները ձեր ոտքի տակ են ընկնում, ապա կյանքում ձեզ սպասվում են մեծ անախորժություններ կամ դժբախտություն: Դուք պետք է զգուշանաք ձեր գործողություններում:

Եթե երազում արմատները խճճված են , ապա իրականում ձեր ճանապարհին խոչընդոտներ կան և դուք պետք է ընտրեք ելքը դժվար իրավիճակից:

Եթե արմատները հանել են հողից, ապա դա կորուստների և անկումների նշան է :

Եթե ծառի մերկացած արմատ ես տեսել, երազդ ասում է, որ շուտով պիտի թողնես հայրենիքդ, բռնես օտարության ուղին:Շատ դժվարություններ պիտի գտնես այնտեղ, քեզ մենակ ու անօ գնական զգաս: Ի վերջո պիտի հարմարվես, բարեկեցիկ կյանք ստեղծես, բայց արարքիդ համար պիտի զղջաս, միշտ ցանկանաս չվերադառնալ, որ պիտի երբեք չհաջողվի:

Եթե ծառ կամ ծաղիկ ես արմատահան արել, ուրեմն մեղանչել ես խղճիդ ու արդարության դեմ և հոգեկան տառապանքներ ունես:

Մտածում ես մեղքդ քավելու համար դրամ նվիրել մի բարի գործի, բայց ձեռքդ չի գնում:

Մի ձգձգիր, կատարիր մտադրությունդ, որ հոգով թեթևանաս ու խաղաղվես:

Եթե տեսել ես, որ արմտիք ես ուտում, երազդ բարի է, պիտի բուժվես մի ծանր հիվանդությունից, որ տարիներ շարունակ հյուծում էր քեզ:

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache