Արմավիրի մանկապարտեզի ներսից կրակոցներ են հնչել. երեխային ազատեցին

0

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից քիչ առաջ կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել 4 ժամից ավելի նեսում պատանդառված 3-ամյա երեխային: Երեխային անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Կրակոցներից հետո նեսում երկու տուժած կա, մեկը մանկապարտեզի վարիչն է, մյուսն՝ այլ աշխատակից: Վիրավորներից մեկին դուրս բերեցին, վնասվածքները կոկորդի շրջանում են:Armtimes.com-ի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը լացակումած դուրս եկավ մանկապարտեզից եւ ասաց. «Երեխայի կյանքը փրկեցին, ոստիկանները լավ աշխատեցին»:

Ոստիկանության ներկայացուցիչները լրագրսողներին ասել են, որ տղամարդը փորձել է դիմել ինքնավնասման, ոստիկանները կանխել են, կիրառ ելով «հատուկ միջոց»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache