Արմավիրի մանկապարտեզում զինված անձի մոտ մեկ պատանդ կա. Ռուստամ Գասպարյան

0

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է: «Այս պահին ոստիկանությունը պատանդ երեխային բաց թողնելու բանակցություններ է վարում պատանդառուի հետ, ով Արմավիր քաղաքի բնակիչ է»,-ասաց Գասպարյանը:

Գասպարյանը նշեց, որ երեխային պատանդ պահող անձի ինքնությունը հայտնի է. նա Արմավիր քաղաքի բնակիչ է:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր, որ դանակով զինված անձը հարձակվել է մանկապարտեզի երեխաների և աշխատակիցների վրա: Ահազանգը ստացվել է 16:25-ին: Ոստիկանությունը դեռևս ձեռնպահ է մնում նոր մանրամասներ հայտնելուց:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache