Լրահոս

Արմավիրում ամուսինը կրակել է կնոջ գլխին

 

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից:

Ըստ այդմ, ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 39-ամյա Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետեւանքով կինը տեղում մահացել է:

Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:

Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախկինում դատված 37-ամյա Բախշի Մ.-ն եւ հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակների միջնամասում:

Բախշի Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

zham.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara