Արմեն Ամիրյանը սիրում է իր ընկերների երեխաներին պաշտոններ նվիրել

0

Պարզվում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սիրում է իր ընկերների երեխաներին պաշտոններ նվիրել` իր ղեկավարած կառույցում: Նախարարը իր ընկերոջ՝ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանի դստերը՝ Լուսինե Բադալյանին նշանակել է, որպես իր խորհրդական: Նախարարության աշխատակազմի ղեկավար Մուրադյանը հաստատեց Լուսինե Բադալյանի նշանակման տեղեկությունը ավելացնելով միայն, որ նա աշխատում է կես դրույքով:

Հիշեցնենք, որ օրերս politik.am-ը խոսել էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գործունեության մասին և գրել էր, որ նա բացի պետական պաշտոն զբաղեցնելուց նաև բիզնես գործունեություն է ծավալում նույն մշակույթի ոլորտում: Ըստ մեր տեղեկությունների նախարարը Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը զբաղվում են թանկարժեք նկարների և արվեստի այլ գործերի վաճառքով: Մեր հրապարակած տեղեկությունը հետագայում հերքեց  անձամբ նախարարը:

Հ.Գ. Փաստորեն մեր իշխանությունների մոտ արմատացել է ընկերների երեխաներին պաշտոններ նվիրելու ավանդույթը ու տպավորություն է ստեղծվում, որ պետական պաշտոն զբաղեցնելու արժանիք միայն իրենց շրջապատի մարդիկ ունեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache