Լրահոս

Արմեն Աշոտյանը մատնեց Սերժ Սարգսյանին

 

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, այդ թվում Արեւելյան գործընկերության ձեւաչափով: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը, բացի քաղաքական և ֆինանսական շարժառիթներից, ունի նաև ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ:
Հայաստանը նախաստորագրել է ԵՄ հետ նոր համաձայնագիրը, խոսվում է, որ նոյեմբերին նախատեսվում է համաձայնագրի ստորագրումը:
Աշոտյանի գրառումը փաստացի արձագանք է Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունից հետո առաջացած սկանդալին եւ դրա վերաբերյալ տեսակետներին, ըստ որոնց՝ Հայաստանի իշխանությունը նախադրյալներ է ստեղծում այն դեպքի համար, եթե Հայաստանը այս կամ այն պատճառներով չստորագրի համաձայնագիրը:
Մյուս կողմից, կա ավելի հետաքրքիր հանգամանք՝ այդ գրառումը կարծես թե ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելու նախապայման է առաջ քաշում, Ռուսաստանի ու ՀՀ իշխանության մասով:
«ԱլԳ ձևաչափը չի կարելի դիտարկել որպես ԵՄ-Ռուսաստան շահերի առճակատման գոտի, հակառակ դեպքում տուժում են հենց մասնակից երկրները: ԱլԳ նախաձեռնությունը պիտի առավել նպատակային լինի` ելնելով կոնկրետ երկրի առաջնահերթություններից: Ավելին ավելիի դիմաց (more for more) մոտեցումը պետք է ունենա նաև քաղաքական հետևանքներ:
… Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան-ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար: Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ-ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի», գրել է Աշոտյանը եւ այսպիսով «մատնել» Սերժ Սարգսյանի մտադրությունները:
Աշոտյանն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Բրյուսել այցի ընթացքում, որտեղ մասնակցել են ԵԺԿ վեհաժողովին: Ի տարբերություն նախորդ նմանատիպ այցերի, այս անգամ պաշտոնական տեղեկատվությունը ժլատ էր, նախագահի պաշտոնական կայքում չի հրապարակվել նույնիսկ նրա ելույթը:
Փոխարենը, Աշոտյանը բավական թափանցիկ բացել է այն ողջ իրականությունը, որ ներկայում գոյություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
ԵՄ դեսպանը կասկածի տակ էր դրել ԿԸՀ արժանահավատությունը, ինչը իշխանության «սրբության սրբոցն» է, այդպիսով լեգիտիմությունից դուրս դնելով նոր իշխանության ձեւավորման գործընթացը, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրագրերը:
Աշոտյանը փաստացի գրում է, որ համաձայնագրի ստորագրումը կախված է նրանից, թե ինչ պահվածք կունենա Ռուսաստանը եւ ինչ «ջանքեր կգործադրի» Եվրամիությունը անվտանգության մասով:
Անվտանգության տակ պետք է հասկանալ Սերժ Սարգսյանին, ով բազմիցս հայտարարել է, թե 2018-ից հետո լինելու է այնտեղ, որտեղ պահանջելու է անվտանգությունը, եւ ում ՀՀԿ-ականնները նույնացնում են անվտանության հետ՝ հիմնավորելով նրա հետագա ղեկավարումը դրանով:
Փաստացի, Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի միջոցով պայման է դրել՝ կամ ԵՄ-ն ընդունում է իր ծրագրերը, կամ չի ստորագրում նոր համաձայնագիրը: Իսկ Ռուսաստանն ու երեւանյան սկանդալն էլ Սերժ Սարգսյանի «ալիբին» են:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing