Արմեն Սարգսյանը և Արամ Ա կաթողիկոսն առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը

0

armpress.am — ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ի հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական  իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր  պատասխանատվությունը, իմաստնությունը  եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache