Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

0

politics.am  — Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:

«Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում», — ասված է հաղորդագրությունում:

«Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն», — հաղորդում է նախագահականը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache