Արմեն Սարգսյանը «Հանրապետականի ծնունդ» չէ. Վ. Հակոբյան

0

«Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք» թեմայով ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ասաց, որ Արմեն Սարգսյանի կերպարը չի ընկալվում, որպես համակարգի անմիջական ծնունդ և, որ վերջին շրջանում Հանրապետականը կարևոր պաշտոնների նշանակում է մարդկանց, ովքեր «Հանրապետականի ծնունդ» չեն:

«Սերժ Սարգսյանը և այն խումբը, որը փորձում է համակարգը նոր Սահմանադրության համապատասխան ձևավորել, փորձում են նշանակել կարևոր առանցքային պաշտոններում հերթական մարդու, որը ընդհանուր առմամբ չի ընկալվում, որպես համակարգի անմիջական ծնունդ: Նույնը կարելի է ասել Կարեն Կարապետյանի մասին: Իսկ եթե մի քիչ ավելի պրագմատիկ մոտենանք, նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որքանով էլ ինտերգրված է ՀՀԿ-ին, կուսակցության ուղղակի ֆունկցիոներ չէ և իր կարողություններով անմիջականորեն պարտական չէ համակարգին», — նշեց նա:

Խոսելով հանրության շրջանում տարածված այն քննարկումների մասին, որ Արմեն Սարգսյանը նախագահ է լինելու ձևական «անգլիական թագուհու» կարգավիճակով, քաղտեխնոլոգը նշեց, որ չի կիսում այդ կարծիքները:

«Կարծում եմ՝ այդ կարգավիճակի մասին թյուր կարծիք կա, եթե այդպես լիներ, ապա այդ պաշտոնին ավելի քիչ ամբիցիոզ ու ավելի թույլ ֆիգուր կդնեին, դա զուտ թոշակառու պաշտոն կլիներ: Ես կարծում եմ՝ այստեղ կա համակարգում հակակշիռների ու փոխլրացումների մեխանզիմը հնարավորինս օգտագործելու նպատակ», — ասաց Վիգեն Հակոբյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache