Արմեն Սարգսյանին դեմ են քվեարկել Կարեն Կարապետյանի պատգամավորները

2

Այսօր, ԱԺ քառօրյա հերթական նիստի ժամանակ, տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը, ինչի արդյունքում 101 պատագամավորներից՝ 90-ը կողմ քվեարկեցին, 10-ը դեմ՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը: 

Նկատենք, որ 10 դեմ ձայներ եղան անգամ այն դեպքում , երբ «Ելք» դաշինքից ներկա էին 7 պատգամավոր, և այստեղ ավելի հետաքրքրական է դառնում այն հանգամանքը, թե այդ դեպքում ովքե՞ր են 3 դեմ քվեարկող պատգամավորները :

Մեր տեղեկություններով,  ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի միակ թեկանծուին դեմ քվեարկել են վարչապետ Կարեն Կարապետյանի քվոտայով մանդատ ստացած պատգամավորներ՝ Շուշան Սարդարյանը և Անդրանիկ Հարությունյանը:

ՀՀԿ-ից է եղել նաև 3-րդ դեմ քվերակող պատգամավորը, և 1 ձեռնպահ քվեարկողը, չնայած որ դժվար է հստակ ասել, թե ովքեր  են եղել նրանք և արդյոք Կարեն Կարպետյանն է նրանց համոզել կողմ չքվեարկել, սակայն ամեն դեպքում վարչապետ Կ. Կարապետյանը Արմեն Սարգսյանին  այս քայլով փորձել է ցույց տալ, որ ՀՀԿ-ում ոչ բոլորն են իրեն ընդունում և ժամանակի ընթացքում դա կարող է խնդիրներ առաջացնել:  Նշենք, որ այս քայլը ազդակ էր ուղղված նաև Սերժ Սարգսյանին , որի միջոցով գործող վարչապետը ցանակացել է ցույց տալ , որ ՀՀԿ-ում ինքը ևս կարող է որոշումներ կայացնել և ունենալ ազդեցություն որոշումների կայացման վրա :

Հիշեցնենք, որ օրեր առաջ Politik.am-ը անդրադարձել էր Կարեն Կարապետյան-Արմեն Սարգսյան հարաբերությունների՝ ոչ գունավոր կողմերին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache