LifeStyle Լրահոս Հայտնիներ

Արմենչիկը հրաժարվել է երգել հայ գործարարի որդու հարսանիքին, որի ժամանակ երգել է Լեդի Գագան

 

Երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքի ժամանակ: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել:

Երգչի որոշման պատճառն այն է, որ նա հրավիրված է եղել Լիբանանում անցկացվող «Jounieh Summer Festival 2017» փառատոնին: Այն մեկնարկել է հունիսի 24-ին եւ ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի շրջանակներում Արմենչիկը համերգով հանդես է եկել երեկ՝ հուլիսի 2-ին, Բեյրութում:

https://www.facebook.com/OfficialArmenchik/videos/1494688710592004/

Արմենչիկի ելույթը Jounieh Summer Festival 2017» փառատոնի

Ինչ վերաբերում է գործարարների երեխաների հարսանեկան խնջույքին, ապա այնտեղ հայտնիների պակաս չի եղել: Հանդիսությունը վարել են ռուս հայտնի հաղորդավարներ Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Հյուրերի առջեւ իրենց երգերով ներկայացել են ամերիկացի հայտնի աստղ Լեդի Գագան, ռուսական շոու բիզնեսի աստղեր Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing