Առողջ քունն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ

28

Իսպանիայի Ավելորդ քաշի եվրոպական բժշկական համալսարանի փորձագետները հայտարարել են, որ առողջ, որակյալ քունն օգնում է պայքարել առողջական տարբեր խնդիրների, այդ թվում նաև նյութափախանակության խանգարման դեմ, ուստի հիանալի միջոց է ճարպակալումն ու ավելորդ քաշի կուտակումը կանխելու համար:

Համալսարանի փորձագետ Ռուբեն Բրավոյի խոսքով՝ նախկինում ավելորդ քաշի դեմ պայքարում մարդիկ կենտրոնանում էին դիետաների ու ֆիզիկական ակտիվության վրա, մինչդեռ այսօր գիտնականներն ավելի ու ավելի շատ են համոզվում, որ որակյալ, լիարժեք քունն ունի ոչ պակաս կարևոր նշանակություն ֆիզիկական վիճակի համար:

Սննդաբան Սոնյա Պեյնադոն իր հերթին բացատրում է, որ քնի դանդաղ փուլում կարգավորվում է գլյուկոզայի մետաբոլիզմը, և քիչ քնելու դեպքում այս գործընթացում կարող են բացասական փոփոխություններ տեղի ունենալ: Նյութափոխանակության նման խանգարումների հետևանքով ի հայտ կգա էներգետիկ դիսբալանս, որի դեպքում օրգանիզմում ակտիվանում է քաղցի հորմոնի՝ գրելինի մակարդակը և խանգարվում է էներգետիկ փոխանակման համար անհրաժեշտ հորմոնի՝լեպտինի սինթեզը:

Այս ամենի հետևանքով խանգարվում է մարդու ախորժակը կարգավորող մեխանիզմը, և արդյունքում որքան վատն է մարդու քնի որակը, այնքան շատ է նա ուզում ուտել: Միևնույն ժամանակ առողջ քունն օգնում է պայաքարել այս խանգարման դեմ ու ազատվել ավելորդ քաշից:

Գիտականներն ընդգծում են, որ երեխաների ոչ լիարժեք քունը հանգեցնում է հասուն տարիքում ավելորդ քաշի կուտակման, ճարպակալման և անգամ շաքարային դիաբետի հավանականության բարձրացման: Մասնագետների խոսքով՝ նորածինների դեպքում առողջ, լիարժեք քունը տևում է 14-17 ժամ, մինչև 5 տարեկան երեխաների մոտ՝ 10-13 ժամ, 5 տարեկանից բարձր երեխաների ու դեռահասների մոտ՝ 9-11 ժամ, իսկ մեծահասակների մոտ՝ 7-9 ժամ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache