LifeStyle Առողջություն Լրահոս

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

 

1dfb98ff008a6aa2ccb02a846c131490

newsline.am-Ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արևն է: Չափավոր քանակով այն դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Արտահայտվում է իմուն համակարգի գործունեության, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացների խթանմամբ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման` 7, ամռան ամիսներին հասնում է մինչև 12) վտանգավոր է և կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես և հեռավոր ախտահարումներ: Մասնավորապես`

  • արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),
  • արևահարություն,
  • ֆոտոկոնյուկտիվիտ կոպերի ցավոտություն, կարմրություն,
  • աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,
  • ֆոտոալերգիա,
  • մաշկի չարորակ նորագոյացություն` մելանոմա:

Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Անհրաժեշտ է հիշել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հատկապես բարձր է 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի, խորհուրդ է տվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ առանձնակի զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները: Ցանկալի է, որ նրանք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...