LifeStyle Առողջություն

Առօրյայում օգտագործվող 8 իր, որոնք շատ վնասակար են վահանաձև գեղձի առողջության համար

 

titleimg2

Վահանաձև գեղձը ոչ շատ մեծ օրգան է, որը գտնվում է պարանոցի ստորին հատվածում և ունի թիթեռի տեսք։ Սակայն, չնայած իր փոքր չափերին, այս գեղձն անչափ կարևոր դեր է կատարում օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի համար, քանի որ պատասխանատու է փոխանակության գործընթացների համար:

 

Վահանաձև գեղձի ցանկացած փոփոխություն ազդում է բազմաթիվ օրգանների աշխատանքի վրա, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել կյաքնի որակը և առաջացնել տարբեր հիվանդություններ։

 

Վահանաձև գեղձի խնդիրների առաջացման ամենատարածված խնդիրը օրգանիզմում տոքսինների և վնասակար նյութերի կուտակումն է։ Իհարկե կարելի է փոխել ապրելակերպն ու ճիշտ սնվել, սակայն կան որոշ կենցաղային իրեր, որոնց օգտագործման դեպքում այդ ամենը կլինի անօգուտ։

 

1. Թունաքիմիկատներ

 

Գիտական հետազոտոթյունները ցույց են տվել, որ թունաքիմիկատներով աշխատող մարդկանց մոտ վահանաձև գեղձի խնդիրների առաջացման հավանականությունը շատ ավելի բարձ է։ Բացի այդ, վտանգված են նաև այդ մարդկանց հարազատներն ու նրանց հետ հաճախ շփվող մարդիկ։

 

Գիտնականների հավաստմամբ՝ օգտագործվող թունաքիմիկատների 60%-ն իրոք առաջացնում է որոշ փոփոխություններ վահանաձև գեղձի աշխատանքում և առհասարակ շատ վնասակար են առողջության համար։

 

2. Կրակից պաշտպանող միջոցներ

 

Այս միջոցները նույնպես փոփոխություններ են առաջացնում վահանաձև գեղձի աշխատանքում։ Այս նյութերը պարունակվում են հեռուստացույցների ու համակարգիչների էկրաններում, ինչպես, նաև փափուկ կահույքի, գորգերի և մի շարք այլ իրերի մեջ։

 

Բացի վերոնշյալ խնդիրներից, դրանք կարող են առաջացնել նաև զարգացման և վարքի հետ կապված խնդիրներ։

 

3. Պլաստիկ

 

Վաղուց արդեն հայտնի է, որ պլաստիկը շատ վտանգավոր է մարդու համար, քանի որ այն պարունակում է սուրմա, որը կարող է սննդի միջոցով ներթափանցել մարդու օրգանիզմ։

 

Բացի այդ, պարզվել, որ պլանստմասե շշերի բաղադրության մեջ մտնող ֆտալատները նույնպես շատ վտանգավոր են վահանաձև գեղձի համար։

 

4. Հրակայուն միջոցներ

 

Որպես կանոն՝ հրակայուն միջոցների մեծ մասը պարունակում է վահանաձև գեղձի համար շատ վտանգավոր քիմիական նյութեր, որոնք պարունակվում են նաև թեֆլոնապատ իրերի, սննդի փաթեթների և առօրյայում օգտագործվող մի շարք այլ իրերի մեջ։

 

5. Տրիկլոզան պարունակող ատամի մածուկ

 

Տրիկլոզանը բացասաբար է ազդում վահանաձև գեղձի աշխատանքի, էստրոգեն և տեստոստերոն հորմոնների արտադրման վրա։ Սա շատ վտանգավոր նյութ է, որը խոչընդոտում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրմանը, խանգարում վերարտադրողական համակարգի աշխատանքն ու դանդաղեցնում նյութափոխանակությունը։

 

6. Հակաբակտերիալ միջոցներ

 

Ներկայումս շատերն են օգտագործում հակաբակտերիալ միջոցներ, սակայն դրանք կարող են պարունակել վերոնշյալ տրիկլոզանը, որը գործում է որպես հակաբիոտիկ՝ վերահսկելով բակտերիաների տարածումը։ Այս առումով այն շատ օգտակար է, սակայն վնասակար է օրգանիզմի այլ գործառույթների համար։

 

7. Ծանր մետաղներ

 

Կենցաղում օգտագործվող քիմիական նյութերի մեծ մասը պարունակում է որոշ ծանր մետաղներ, ինչպիսիք են սնդիկն ու կապարը։ Այս նյութերը կարող են հանգեցնել վահանաձև գեղձի աուտոիմունային հիվանդությունների առաջացմանը։

 

8. Սոյա

 

Սոյայի սպիտակուցի բաղադրության մեջ կան ֆիտոէստրոգեններ, որոնք կարող են խոչընդոտել վահանաձև գեղձի պերօքսիդազին։ Այս մթերքը խանգարում է վահանաձև գեղձի նորմալ աշխատանքին՝ արգելակելով օրգանիզմի՝ յոդն օգտագործելու հատկությունը, մինչդեռ գեղձը հենց այս գործընթացի ժամանակ է հորմոններ արտադրում։

 

Բացի այդ, ներկայումս սոյան մեծ մասամբ գենետիկորեն մոդիֆիկացված է լինում, ուստի երկարատև ազդեցության դեպքում կարող է շատ վնասակար լինել առողջության համար։

Աղբյուրը ՝med.tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing