Լրահոս

Արփինե Հովհաննիսյանը պետք է ամոթ ունենա

 

Այն, ինչ տեղի ունեցավ Իրաքի հյուսիսում Սինջարի եզդիների նկատմամբ, իրականում ցեղասպանություն էր. երեկ Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղում Իրաքի եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ դա ակնհայտ էր նաև միջազգային կոնվենցիաների տեսակետից՝ «ցեղասպանություն» եզրույթի հետ կապված: Չնայած այս հանգամանքին պատգամավորուհին կարծում է, որ Հայաստանը պաշտոնական դիրքորոշման հարցում չպետք է շտապի:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես ճանաչման գործընթացին՝ ես կարծում եմ, որ այստեղ պետք է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր պետություն որևէ արարքի գնահատական տալիս պետք է որոշի գործընթացի շրջանակներում կոնկրետ քայլերի հաջորդականությունը և իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շրջանակում հարցին քայլ առ քայլ մոտենա»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ-ն ընդհանրապես կարծում ենք պետք է ամոթ ունեն այս հարցի վերաբերյալ նման դատարկ հայտարարություններ անելու ժամանակ: ՀՀ Ազգային Ժողովում եղել է հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր եզդիների ցեղասպանությունը: Սկզբում ՀՀԿ-ը պահանջով այդ նախագծից հանվեց ցեղասպանություն բառը, իսկ հետո ընդհանրապես մերժվեց նախագծի ընդունումը: Ցեղասպանության ճանաչումը չպետք է քաղաքական նախասիրության հարց լինի, հատկապես մի երկրի համար, որը ցեղասպանության ժառանգորդ է և հատկապես այն դեպքում, երբ հենց իրենց աչքի առաջ շարունակվում են հազարավոր անմեղ մարդիկ սպանվել:

Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը հասկանալի է: Այն նշանակում է, որ հազարավոր եզդի կանանց , տղամարդկանց և երեխաների սպանությունը Հայաստանի համար առաջնահերթություն չէ ու չպետք է սպասել, որ առաջիկայում Հայաստանը կդատապարտի այդ ոճրագործությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing