Без рубрики

«Արսենալը» հաղթում է Մխիթարյանի համար պայքարում

 

39253-320x228

galatv.am-ը գրում է. Այս հանգստյան օրերը «Արսենալի» երկրպագուների համար կարող են նշանավորվել ուրախալի իրադարձություններով, գրում է «ESPN»-ը։

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի տրանսֆերը գրեթե կայացել է, իսկ «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալն» առաջ է անցել «Չելսիից» և պատրաստ է 20 մլն ֆունտ վճարել դորտմունդյան ակումբին։

Պարբերականը հայտնում է, որ Մխիթարյանն ավելի հակված է «Էմիրեյթս» տեղափոխությանը, քան «Սթեմֆորդ Բրիջ», հատկապես գերմանական ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրման ձախողումից հետո։ «Բորուսսիան» փորձում էր պահել Մխիթարյանին նոր պայմանագրով, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել այն որոշ կետերի շուրջ համաձայնության չգալու պատճառով։ Մխիթարյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing