Լրահոս

Արսենյանը վախեցած է. չսիրած «նաչալնիկի» վերադարձը

 
Elections of the new Mayor of Yerevan during the City Council session, at the Municipality of Yerevan

Elections of the new Mayor of Yerevan during the City Council session, at the Municipality of Yerevan

politik.am — Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ է նշանակվելու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նախկին քաղաքապետի վերադարձը՝ պարզվում է, անհանգստացնում է որոշ գործիչների: Այս օրերին խիստ հատկապես լարված է ՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Բոլորն են հիշում, որ տարիներ առաջ, երբ Կարեն Կարապետյանը դեռ քաղաքապետ էր, Գուրգեն Արսենյանը լուրջ խնդիրների առաջ էր կանգնել: 2011 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոտաժվում էին Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գովազդային վահանակները, որոնք պատկանում էին Գուրգեն Արսենյանին և նրան մեծ եկամուտներ էին բերում:
Կարեն Կարապետյանի նման որոշումից հետո Արսենյանը հայտարարել էր, որ Երևանի այլ հատվածներում տեղադրված իր գովազդային վահանակները ևս չի աշխատեցնելու.«Մեր արժանապատվությունից ցածր է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց համարում են Երևանի նաչալնիկ», հայտարարել էր Արսենյանը:
Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունից երկու օր անց՝ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացրեց և հեռացավ Մոսկվա: Նրա հրաժարականից հետո՝ Գուրգեն Արսենյանը ամեն պատեհ և անպատեհ առիթի հայտարարում էր, որ իր ազդեցիկության շնորհիվ է, որ Կարեն Կարապետյանը պաշտոնանկ է արվել:
Եվ, եթե հաշվի առնենք այն, որ Գուրգեն Արսենյանի չսիրած «նաչալնիկը» վերադարձել է էլ ավելի մեծ հնարավորություններ ստանալով ու արձանագրենք փաստը, որ Արսենյանը խոշոր գործարար է, ապա հասկանալի է դառնում, թե ինչումն է նրա վախը: Վստահաբար կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանը ևս հնարավորությունը բաց չի թողնի Արսենյանի հարցերը լուծելու համար :

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing