Լրահոս

Արսինե Խանջյանը դատարան է դիմելու՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար

 

arsine

panarmenian.net — Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են ՀՀ վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար: Այս մասին տեղեկացրել է Խանջյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:
«Դիմելու ենք դատարան, որպեսզի ոստիկանության գործողությունները՝ անձին ազատությունից զրկել, բերման ենթարկել, այնտեղ անհիմն պահել, հեռախոսն առգրավել՝ ճանաչվեն ոչ իրավաչափ: Իրավունքի այլ բազմաթիվ խախտումներ էլ կան, նաև այն, որ, ըստ էության, փաստաբաններին հնարավորություն չի տրվել մուտք գործել ոստիկանության համապատասխան զորամաս, որպեսզի իրավական օգնություն մատուցվի: Այս մասով նաև հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ընթացքի մասին դեռևս նորություններ չունենք»,- մանրամասնել է փաստաբանը, գրում է Panorama.am-ը:
Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում ցույցի ժամանակ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։ Նույն օրը Խանջյանին ազատ են արձակել, հայտնել է նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը: «Խանջյանին տարել էին Ոստիկանության ներքին զորքերի զորամաս, որտեղ խլել էին հեռախոսը», — ասել է փաստաբանը: Դերասանուհուն ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց:
Դերասանուհին հուլիսի 27-ին գնացել էր Խորենացի փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:
Ոստիկանության բաժնում կանադահայ դերասանուհուն մոտ երկու ժամ հարցաքննել են, ապա ազատ արձակել, ընդ որում, ինչպես հարցազրույցի ընթացքում շեշտել է նա, իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am