Լրահոս

ԱՐՍԵՆԱԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԹԻՄԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

 

henrikh_mkhitaryan_borussia_dortmund_arsenal_juventus_657600 armsport.am-ը գրում է .  Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» թեժ պայքար են սկսել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

«Զինագործները» փոխարինող են փնտրում Ալեքսիս Սանչեսին, ով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա թիմից:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, «Արսենալը» Մխիթարյանին առաջարկել է տարեկան 8 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ (ավելի քան 10 մլն եվրո): Եթե 27-ամյա ֆուտբոլիստն ընդունի այդ առաջարկը, ապա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Աղբյուրի համաձայն՝ Արսեն Վենգերի թիմը պատրաստ է Հենրիխի համար վճարել 30 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...