Լրահոս

Արտակ Սարգսյանի հարցը կհասնի ԳՄ

 

Այսօր խորհրդարանում կայացած հերթական ճեպազրույցի ժամամակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Արտակ Սարգսյանի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրությանը. «Ես չէի ցանկանա լրատվության տրամադրած նյութերը մեկնաբանել: Արդյոք Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել այդ ձայնագրության մասին, թե՞ ոչ, պետք է իր մանդատը վա՞յր դնի, թե՝ ոչ և նման բազմաթիվ հարցերի կպատասխանեմ այսպես՝ պետք է տարվի քննություն՝ ձայնագրության վերաբերյալ»:

Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում դատապարտեց քաղաքացուն ճնշելու և նվաստացնելու ցանկացած քայլ՝ անկախ այն կատարողից՝ պնդելով, որ իր այս տեսակետը չի փոխվում նաև իր թիմակից Արտակ Սարգսյանի պարագայում. «Եթե քննություն տարվի և ինչ-ինչ հանգամանքներ պարզվեն, ես այդ ժամանակ կտամ իմ գնահատականը, ես որևէ բան ոչ բացառում եմ, ոչ՝ հերքում, բայց առայժ որևէ բան չեմ ասի»:

Արդյոք ՀՀԿ-ում քննարկվե՞լ է Արտակ Սարգսյանին մանդատից զրկելու հարցը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս հարցը կքննարկվի կուսակցության գործադիր մարմնի նիստում»: 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք Գործադիր մարմնում կքննարկվի նաև Արտակ Սարգսյանի առաջադրված տեղամասերում նոր ընտրություններ իրականացնելու հարցը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ձայնագրության հետ կապված հարցերը կքննարկենք, բայց չեմ կարծում, որ նոր ընտրություններ անցկացնելու կարիք կա: Մենք դեռ կսպասենք, թող այդ ձայնագրությունն ուսումնասիրեն, երբ արդյունքները պարզ կլինեն, նոր՝ կխոսենք»:

Պատգամավորը նաև հավելեց. որ հրապարակված ձայնագրության քննությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara