LifeStyle Առողջություն Լրահոս

Արտակարգ դեպք ԱՄՆ-ում. Երեխան ծնվում է մոր ներարգանդային պարույրը ձեռքի մեջ ամուր պահած (լուսանկար)

 

ԱՄՆ Տեխաս նահանգից Լյուսի Հելեյնը անցյալ տարվա դեկտեմբերին հայտնաբերել էր, որ հղի է, չնայած ներարգանդային պարույր էր տեղադրել դրանից չորս ամիս առաջ, հայտնում է Fox News-ը:
Եվ ահա մոտ երկու շաբաթ առաջ ծնվում է փոքրիկ Դեքստերը, ով դառնում է համառության, ուժի և հաստատակամության իսկական մարմնացում:

Բավական չէ, որ նորածինը լույս աշխարհ է գալիս՝ չնայած գրեթե 100 տոկոսանոց պաշտպանություն ապահովող ներարգանդային պարույրի առկայությանը, դեռ մի բան էլ ձեռքին է պահում այն մոր արգանդից դուրս գալու ժամանակ:

Դեքստերի լուսանկարը՝ հակաբեղմնավորիչ գործիքը բռունցքում ամուր պահած, համացանցի իսկական հիթ է դարձել և արագորեն տարածվել բոլոր սոցցանցերում:
Չնայած որ փոքրիկի ծնունդը ծնողների կողմից նախատեսված չի եղել, նրանք վստահեցնում են, որ անչափ երջանիկ և օրհնված են իրենց զգում, որ տղան այնուամենայնիվ ծնվել է, և որ նա հաստատ կարևոր ու նշանակալից մարդ է դառնալու:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing