Արտակարգ դեպք Արարատում. ընտանիքի 3 անդամներին սեփական տանը դանակահարել են

152

Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 16-ին ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ են՝ 20-ամյա Գեւորգ Մ.-ն, 62-ամյա Դերենիկ Մ.-ն եւ 62-ամյա Սուսաննա Ա.-ն: Աղբյուրի տեղեկություներով՝ նրանք ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ:

Քննիչները պարզել են նաեւ, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում 2 անհայտ քաղաքացիներ, դեռեւս չպարզված հանգամանքներում, մտել են վիրավորների տուն եւ առանց որեւէ պահանջ ներկայացնելու սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել վերջիններին ու դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ: Փաստի առիթով Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache