Արտակարգ դեպք Արավիրի մարզում. Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկը. այն ընկել է Նոր Ամասիա գյուղում

303

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նոր Ամասիա գյուղից SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղ են ժամանում ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտնագնության ծառայության համապատասխան վարչության ծառայողները, որպեսզի տեղում պարզեն դեպքի հանգամանքները:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից և չի բացառվում, որ այն հետախուզական նպատակներով է ուղարկվել Հայաստան:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache