Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 13-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել

0

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ։



Загрузка...