Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանային համալիրում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով.

 

r

SHAMSHYAN.com

-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում գլխի գագաթային շրջանի պատռված վերք, գանգուղեղային վնասվածք, սուբարախնոիդալ արնազեղում ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բժշկական բրիգադը հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 27-ամյա Սիփան Հակոբյանին:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի ոստիկանության պահպանության բաժնի աշխատակիցները պարզել են, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղից մի հոգու տեղափոխել են հիվանդանոց: Շենգավիթի ոստիկանները՝ Շենգավիթի ոստիկանության պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, պարզել են, որ Ս. Հակոբյանը էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել նշված ռեստորանային համալիրից:

Արդեն ոստիկանները այցելելով ռեստորոն՝ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի դասակի հրամանատար Զաքարյանի գլխավորությամբ, ռեստորանում ծեծկռտուք կատարելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Վերխնիե Պոլյա փողոցի բնակիչ, ժամանակավորապես Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի 6-րդ շենքում բնակվող, 24-ամյա Տիգրան Գասպարյանին և Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ավետիսյանին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ հարսանիքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Տ. Գասպարյանը ապակե տարայով հարվածել է Ս. Հակոբյանի գլխին: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ն. Ավետիսյանը աշխատում է «Մոնարխ» Բաց բաժնետիրական ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ: Իսկ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար «Լոնդիկ» մականվամբ Էդիկ Բարսեղյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1or.am



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara