Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում է ճանաչված դերասան «Կարգին Հայկոն».

123

Այս պահին մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:

Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարում սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:

***
22:20

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր ու սիրված դերասանի հետ միասին ճանապարհվեցին:

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache