Լրահոս

Արտակարգ իրավիճակ Թուրքիայում. Էրդողանը ձերբակալվել է

 

pic_d9eebbb1a88eac8d9914ea690d8fca6a

hayacq.com — Արդեն հայտնել ենք, որ Անկարայում հակամարտություն է ընթանում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների և նախագահ Էրդողանի կողմնակիցների միջև: Էրդողանի կողմից են ոստիկանությունը, ռազմական որոշ ստորաբաժանումներ և 10-յակ հազարավոր մարդիկ, ովքեր նախագահի կոչից հետո դուրս են եկել փողոցներ:
«ԱՊԱ» գործակալությունը գրում է. ըստ Թուրքիայի գլխավոր շտապի հայտարարության` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձերբակալվել է, իշխանությունը զինվորականների ձեռքում է: Անկարայում կրակոցներ են հնչել: Օդում նկատվել են կործանիչներ և ռազմական ուղղաթիռներ, տեղի են ունենում զինվորականների կուտակումներ, դեպի Բոսֆորի նեղուց տանող կամուրջները փակ են:
Թուրքիայի նախագահը կոչ է արել փողոց դուրս գալ և ավելացրել, որ երկրում ռազմական հեղաշրջում նախաձեռնածները խիստ կպատժվեն:
Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ զինվորականները զավթել են Թուրքիայի պետական հեռուստատեսության շենքը, վերցրել աշխատակիցների բջջայինները: Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարը ձերբակալված է, ըստ շտաբի հայտարարության` շտաբն այլևս չի կարող իրականացնել իր գործառույթները: Թուրք զինվորականները հայտարարել են, որ երկրի իշխանությունն իրենց ձեռքում է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing