Արտաշ Ասատրյանի ցինիզմի ու լկտիության սահմանագիծը

 

aram-artash

Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արտաշ Ասատրյանը, անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին, ասել է գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում:

«Այն մարդիկ, ովքեր չարախոսում են ու վատ են արձագանքում հորս`Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն, պետք է ասեմ, որ նրանք փոքրամասնություն են: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերն ուրախ են այս փաստի առիթով: Վստահ կարող եմ ասել, որ որոշ մարդկանց վատ արձագանքը միայն նախանձի նշան է»,- ասել է երգիչ Արտաշ Ասատրյանը`անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին:




Արտաշի խոսքով` իր հայրն այն մարդն է եղել, ով բազմաթիվ ընտանիքների է ուրախացրել, ամուսնացրել, և չի կարելի նման մարդու մասին վատ կերպ արտահայտվել:

Արտաշը նշեց, որ Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվել է իր հոր անունով բացառապես ժողովրդի պահանջով ու ցանկությամբ.

«Մինչ Էջմիածնի քաղաքապետի որոշումը, ժողովուրդն ինքն այդ փողոցն անվանակոչել էր Արամի անունով: Մինչ այս եթե դուք գործով լինեիք Էջմիածնում, ինչ-որ պատվեր անեիք կամ հասցե հարցնեիք, միանշանակ իմացեք, որ բոլոր մարդիկ հորս անունով կնշեին փողոցը: Իսկ ես շնորհակալ եմ իմ ընկերոջը, մեր քաղաքապետին, ով ժողովրդի ցանկությունը դարձրեց իրականություն»:

Երգիչն անդրադարձավ նաև երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի այն դիտարկմանը, ըստ որի` մեր ժողովրդի մեծ մասի տգիտության արդյունքն է, որ Արամ Ասատրյանի անունով փողոց է անվանակոչվել.

«Չգիտեմ` Ռուբեն Հախվերդյանն ինչու է այսպես արտահայտվել, համենայն դեպս ես իրեն միայն առողջություն եմ ցանկանում: Թող միշտ իր ընտանիքի գլխից անպակաս լինի, իսկ մնացածի մասին ինքն ավելորդ բաներ խոսելու իրավունք չունի»:

Զրույցի վերջում Արտաշը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն` չի կարելի նույն հարթության վրա դնել Արամ Ասատրյանին, Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին և այլ մեծություններին:

«Գուսան հայրս ձեր թվարկածներից որևէ մեկին ոչնչով չի զիջում և որևէ մեկից ոչ մի բանով պակաս չէ: Նա գուսան մարդ է, ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի մեծ սիրուն: Հայրս 700 երգի հեղինակ է, 400-ից ավելի հիթեր ունի, որոնք մինչ օրս լսվում են, մինչ օրս շատերի կողմից կատարվում են: Հայրս իր կենդանության օրոք սեր է տվել ժողովրդին, սեր է ստացել ժողովրդից, որը մինչ օրս պահպանվում է, իսկ շատ արվեստագետներ այդ սիրո և երկրպագության պակասն իսկապես ունեն: Արամ Ասատրյանի տիտղոսին դեռ ոչ մեկ չի հասել»

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author