Լրահոս

Արտաշատցիներն ուզում են իրենց մահով մեռնել

 

Օրերս Արարատի մարզից բողոք է հնչել, այն է՝ դժգոհել են մարզի «խոշորագույն դպրոցների տնօրենները»՝ Ալիկ Սարգսյանից և Արամայիս Գրիգորյանից, ըստ բողոքի՝ նրանք դժգոհել են, որ այս անձինք կամ նրանց կողմից լիազորվածները բռնաճնշումների են ենթարկել Արարատի մարզի «խոշորագույն դպրոցների տնօրեններին՝ դպրոցներում անցկացնենք արշավ՝ իրենց նախընտրած թեկնածուների օգտին։

Իհարկե, եթե Ալիկ Սարգսյանը և Արամայիս Գրիգորյանը հանդգնել են ճնշումներ բանեցել այն մարզում, որի տերն ու տնօրենն Աբրահամյաններն են՝ իսկական դավադրություն է։ Ուղղակի «խոշորագույն դպրոցների տնօրենները» մոռացել են մեկ բան նշել, որ իրենք իրենց պաշտոններով, մինչև ուղն ու ծուծը, պարտական են Աբրահամյաններին, որոնց կողմից և որոնց հավանությամբ էլ նշանակվել են և նրանք, բացի Աբրահամյաններից, այլ երկնավոր չեն ճանաչում։

«Խոշորագույն դպրոցների տնօրենները», իհարկե, այդպես չեն գրել, սակայն, ինչպես գիտենք՝ ճիշտ խոսքը միայն էշին են ասում։ Մարդիկ պարզ հասկացնում են՝ «յան տվեք, հո մեր գլխից ձեռ չե՞նք քաշել»։

Այս մարզում դպրոցների, մանկապարտեզների տնօրենները կա′մ Աբրահամյաններ են, կա′մ նրանց մերձավորները, կա′մ ազգակիցները, կա′մ ազգականները, կա′մ հարազատները․ կարճ ասած՝ որևէ «յադ» չկա։

Ինչո՞ւ է այսպես։ Գուցե Աբրահամյանների կրթական ստատուսն այնքան է բարձրացել, որ բացի մանուկների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվելուց, ուրիշ այլ երազանք չունե՞ն։ Իհարկե՝ ոչ։

Այս կրթական կառույցները, որոնք տարիներ շարունակ թաղված են կոռուպցիայի, ոչ կրթական մթնոլորտի մեջ, համարվում են ընտրական լավագույն դարբնոցները․ պարտատու տնօրենները ձայն են ապահովում նախընտրական շրջանում։

Դեռ, իհարկե, հայտնի չէ, թե արդյոք Ալիկ Սարգսյանը և Արամայիս Գրիգորյանը ոտնձգել են, գուցե Աբրահամյանները նախաձեռնություն են վերցրել և ձևակերպել հակառակորդներին՝ տեսե′ք հա, չհամարձակվե′ք, սա մեր մարզն է։

Ինչպես հայտնի է, Ավշարիկ Գրիգորյանները և Ալիկ Սարգսյանն Աբրահամյանների հետ, մեղմ ասած, չեն կարողանում մարզը կիսել։ Իհարկե, նրանք Աբրահամյանների խարդավանքների բարձրագույն մակարդակը չունեն, մեթոդներն այլ են և ահա թեկնածություն դնել՝ մարզում չի բացառվում սառույցը ճեղքվի և, ի վերջո, մարզը դուրս գա Աբրահամյանների շուքի տակից։ Իհարկե, ընտրությունները ցույց կտան, թե ինչ է լինելու այս ամենի վերջը։

Իհարկե, Արարատի մարզի «խոշորագույն դպրոցների տնօրենները» (ահա այսպիսի չեզոք սեռի բնութագրում) նամակ են գրել և պարզ լեզվով շարադրել՝ժողովուրդ, թողեք մեր մահով մեռնենք։

Աբրահամյանները մարզում իսկական ընտրական զորաբանակ ունեն՝ հանձինս կրթօջախների տնօրենների, որոնք կենաց մահու պայքար են մղում ընտրություններում։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing