Լրահոս

Արծրուն Հովհաննիսյանը՝ Բաքու մտնելու կոչի և Ալիևի՝ նոր «լելե-թեփեներ»-ով սպառնալու մասին

 

1814205

armversion.am —  Aravot.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից կարծիք հարցրեց ազատամարտիկ Վովա Վարդանովի այն հարցադրման շուրջ, թե «ո՞վ չի ուզում Բաքու մտնել… Պատերազմը չի վերջանա, մինչեւ մայրաքաղաքներից մեկը չհանձնվի»: «Ճիշտ չեմ համարում անհատ ռազմական փորձագետների տեսակետները պաշտոնական մեկնաբանություններով «լցնելը», որովհետեւ պաշտոնական մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր եւ ողջ գործիքակազմի չբացահայտման բնույթով: Իսկ անհատ փորձագետն ազատ է իր գնահատականների եւ ցանկությունների մեջ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը եւ հիշեցրեց պաշտոնական տեսակետը. «ՀՀ զինված ուժերը իրենց խնդիրը լավ են գիտակցում եւ կատարում են: Իհարկե, շատ բան մանրամասնելու ենթակա չէ»:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունը, որով նա ասում էր, թե «Շուշին մերն է…եթե հայերը դասեր չքաղեն ապրիլյան մարտերից, նրանց սպասում են բազմաթիվ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»: «Ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո ասել եմ, որ նման տրամաչափի քաղաքական գործիչների համար մեծախոսությունը, գլուխ գովելը կարեւոր չպետք է համարվի: Գիտակցող քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ իր բանակի համար «Լելե Թեփեն» չէր կարող լինել հիմնական ուղղության հարվածի գլխավոր խնդիր»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing